ԱՄՆ-ի հարվածներից հետո «ԻՊ»-ը կրկին հարձակման է անցել
Սիրիական Հոմս նահանգի արևելյան հատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակման են անցել: Այս մասին գրում է «Интерфакс»-ը: Սիրիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկիչները հարձակվել են սիրիական կառավարական զորքերի մի շարք անցակետերի վրա ռազմավարական կարևոր բնակավայրերից մեկի մոտ: Իրավիճակը կարող է փոխվել՝ հօգուտ ահաբեկիչների, քանի որ ամերիկյան մասսայական հարվածներից հետո զինծառայողները չեն կարող օդուժի աջակցությունն ակնկալել:
