Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը խստացվել է
Այսօրվանից Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը խստացվել է՝ահաբեկչության դեմ առավել արդյունավետ պայքարի համար, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը։ Այսպիսով, ԵՄ անդամ-երկրների քաղաքացիները նույնպես սահման հատելիս կստուգվեն հետախուզվող անձանց հատուկ բազայում, ինչպես նաեւ Ինտերպոլի բազայում։ Շենգենյան գոտու սահմանների խստացված վերահսկողություն է պահանջել Ֆրանսիան՝ 2015-ի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։
