Պուտինը ԱՄՆ հարձակումը Սիրիայի վրա որակել է ագրեսիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները ագրեսիա դրսևորում են, որը վնաս է հասցնում թե՛ ռուս-ամերիկյան հարաբերություններին և թե՛ ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին: Նախագահի խոսքերը փոխանցում է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինը Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները համարում է ինքնիշխան պետության դեմ ագրեսիա, որը խախտել է միջազգային իրավունքը, այն էլ՝ մտացածին պատրվակով»,- ասել է Պեսկովը: Ռուսաստանի նախագահը ամերիկյան հարվածները Սիրիային համարում է նաև Իրաքում ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերից ուշադրությունը շեղելու փորձ:
