Վայոց Ձորի մարզում 4 երիտասարդների ծեծկռտուքը, որոնց մեջ են Վայքի քաղաքապետի, Զառիթափի նախկին գյուղապետի և Վայքի ճանշինի պետի որդիները, ավարտվել է դանակահարությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության Վայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 5-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ հատվածում գործող «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ գազալցակայանին հարակից տարածքում իրար հետ վիճաբանել, այնուհետև միմյանց հարվածներ են հասցրել Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի 18-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սասուն Ստեփանյանը, նույն գյուղի 20-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Դավիթ Դավթյանը, Վայք քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 26-ամյա Տիգրան Գևորգյանը, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի բնակիչ, 26-ամյա Սիմոն Ավետյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության արդյունքում Ս. Ստեփանյանը «աջ ազդրի վերին երրորդականի ծակած վերք» վնասվածքվ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցած Ս. Ավետյանը Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանի որդին է, Տ. Գևորգյանը Վայքի Ճանշինի պետ Կարո Գևորգյանի որդին է, իսկ Դ. Դավթյանը Զառիթափի նախկին գյուղապետ Խաժակ Դավթյանի որդին է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը հրահրել է նախկին գյուղապետի որդին, ով վիրավորական արտահայտություններ է արել, այնուհետև սկսել հայհոյանքներ տալ և նրան ու նրա ընկերոջը՝ հիվանդանոց տեղափոխված Ս. Ստեփանյանին, երբ փորձել են կարգի հրավիրել, նրանք ավելի են սկսել բորբոքել վիճաբանությունը, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։ Հիվանդանոց տեղափոխվածի ընտանիքն էլ Վայքում հայտնի է «քարհանքեր շահագործող»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am