ԻՊ-ն`Աստրախանում Ռուսական գվարդիայի վրա հարձակման պատասխանատու
Lenta.ru-ի հաղորդմամբ` ԻՊ-ի Amaq լրատվական աղբյուրը հայտնել է այն մասին,որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աստրախանում Ռուսական գվարդիայի պահակների վրա իրականացված զինված հարձակման պատասխանատվությունը: Իսլամիստ գրոհայիններն են ապրիլի 4-ին սպանել երկու աստրախանցի ոստիկանի, ինչպես նաև ապրիլի 6-ի գիշերը քաղաքում կրակ են բացել Ռուսական գվարդիայի ջոկատի ուղղությամբ: Աելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակումն իրականացնող 4 զինյալները ոչնչացվել են: Նրանցից երկուսն առնչություն ունեին երկու օր առաջ տեղի ունեցած հարձակմանը:
