Ստորագրել է ռազմական դրության մասին օրենքը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ռազմական դրության մասին» օրենքը : Օրենքով կարգավորվում է երկրի տարածքում կամ տարածքի մի մասում ռազմական դրություն մտցնելու, երկարացնելու, վերացնելու գործընթացը:Ռազմական դրություն կարող է հայտարարվել երկրի տարածքի մի մասի օկուպացիայի, Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, ռազմական հարձակման իրական սպառնալիքի ծագման, երկրի որոշակի մասը շրջափակման մեջ վերցնելու դեպքում:
