Շարմազանովը խոստովանում է, որ ՀՀԿ-ն կեղծել է ընտրությունները

«Ժողովուրդը վերջին 10-15 տարվա մեջ առաջին անգամ փողոց դուրս չի եկել, սա նշանակում է, որ ժողովուրդն ինքը՝ հանրությունը, ընդունում է արդյունքները, սա լեգիտիմ ընտրություն է, սա է ամենակարևորը»: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ պարզվում է, «լեգիտիմ ընտրության» ցուցիչը փողոց դուրս չգալն է: Այսպիսով, Շարմազանովն, ուղղակիորեն, խոստովանում է, որ 2008-ին ՀՀԿ-ն կեղծել է նախագահական ընտրություններն ու տասը զոհի արյան գնով է իր ղեկավարը հայտնվել Բաղրամյան 26-ում: Քանզի ժողովուրդը փողոց էր դուրս եկել: Այդ դեպքում ինչո՞ւ էին ասում, որ «ունենք լեգիտիմ նախագահ», երբ ժողովուրդը փողոցում էր (մի կողմ թողնենք այն, որ հիմա Տեր-Պետրոսյանն էլ է հայտարարում, որ Սերժ Սարգսյանը ընտրված է: Սա ինչպես ասում են՝ «ուրիշ օպերայից» է, Ղարաբաղն ափալ-թափալ հանձնելու «օպերայից», որը վերջին շրջանում որպես մեցցո-սոպրանո, կատարում է ՀԱԿ ղեկավարը): Այսպիսով, Շարմազանովը խոստովանում է, որ 2013-ին ՀՀԿ-ն կեղծել է նախագահական ընտրությունները, քանի որ ընտրություններում հաղթած թեկնածուին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու համար փողոց էր դուրս եկել ժողովուրդը: Այս դեպքում էլ զարմանալի է, թե ինչո՞ւ էր ՀՀԿ-ն հայտարարում, թե ի դեմս Սերժ Սարգսյանի, «ունենք լեգիտիմ նախագահ»: Այսպիսով, Շարմազանովը խոստովանում է, որ սահմանադրական հանրաքվեն կեղծել են, քանի որ 2015-ին էլ լարվածությունն ակնհայտ էր ու, թեև ոչ մեծ թվով, բայց ի դեմս քաղաքացիական հասարակության, փողոց էին դուրս եկել հասարակական կազմակերպությունների ակտիվիստները: Սակայն 2015-ին էլ ՀՀԿ-ն ասում էր, թե «հանրաքվեի արդյունքները լեգիտիմ» են: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում՝ եթե ժողովուրդն այսօր փողոցում չէ, ապա ընդունում է ընտրությունների արդյունքները»: Ժողովուրդը կարող է փողոց դուրս չգալ, բայց չընդունել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները: Այդ չընդունելը փողոց դուրս գալով չէ միայն արտահայտվում: Ընտրությունների արդյունքների չընդունումը այլ դրսևորումներ կարող է ունենալ: Օրինակ, հավանականությունը մեծ է, որ այս խայտառակ ընտրություններից հետո երկրի կեսն էլ կարող է դատարկվել: Ոչ թե կարող է, այլ արդեն դրա նախանշանները երևում են. մարդիկ ճամպրուկներն են հավաքում այսօրվանից: Դե, դատարկված երկրում ո՞ւմ կարող ենք փողոցում տեսնել: Այնպես որ, իշխանությունը կարող է հանգիստ լինել ու շարունակ կրկնել, որ իրենց անցկացրած ընտրություններն այսուհետ միշտ էլ «լեգիտիմ» են լինելու: Իրենցից բացի ուրիշ ընտրող չի լինելու: Բա դա լեգիտիմ չի՞: Կիմա Եղիազարյանի գրառումը

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am