Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են սահմանվել
Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում սահմանվել են ավիացիոն անվտանգության հավելյալ միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հետո: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի ուղիղ եթերում: «Բոլոր օդանավակայաններում սահմանվել է տրանսպորտային անվտանգության ուժեղացված ռեժիմ, դա վերաբերում է հստակ միջոցների՝ սկսած օդանավակայանի շրջակայքով և տերմինալներում հսկողության ռեժիմի ուժեղացումից մինչև լրացուցիչ զննում ու լրացուցիչ տեսահսկման իրականացում»,-ասել է Օկուլովը:
