Տաշքենդում փակվել է ՆԱՏՕ-ի գրասենյակը
Ուզբեկստանի մայրաքաղաքում փակվել է ՆԱՏՕ-ի ավելի քիչ քան կես տարի գործած գրասենյակը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: ՆԱՏՕ-ի Կենտրոնասիական բյուրոյի ղեկավար Ռոզարիա Պուլիզիի խոսքով՝ գրասենյակի փակվելու պատճառը քաղաքական չէ: «Միջինասիական տարածաշրջանում դաշինքի աշխատանքը կարեւոր է, սակայն հիմա երկրների հետ փոխգործակցությունը կիրականացվի ուղղակիորեն Բրյուսելից»,- հստակեցրել է նա:
