Ուկրաինան կշարունակի աջակցել ադրբեջանցի ժողովրդին. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Պորոշենկոն նամակում նշել է.
«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Ուկրաինայում զգում են Ադրբեջանի դիրքորոշումը և բարձր են գնահատում: Մենք էլ մեր հերթին մշտապես աջակցում ենք ադրբեջանցի ժողովրդին և շարունակելու ենք աջակցել»:
