Ալիևը ստորագրել է ռազմական դրության մասին օրենքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ռազմական դրության մասին» օրենքը, որով կարգավորվում է երկրի տարածքում կամ տարածքի մի մասում ռազմական դրություն մտցնելու, երկարացնելու, վերացնելու գործընթացը: Ինչպես տեղի լրատվամիջոցներն են գրել՝ ռազմական դրություն կարող է հայտարարել Ադրբեջանի նախագահը՝ երկրի տարածքի մի մասի օկուպացիայի, Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, ռազմական հարձակման իրական սպառնալիքի ծագման, երկրի որոշակի մասը շրջափակման մեջ վերցնելու դեպքում:
