ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու հորդորին:
«Արտակարգ ռեժիմը բառի բուն իմաստով նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել ոչ թե մեզ տրված ութ ժամը` օրական ռեժիմով, այլ աշխատելու ենք 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը»,- ասաց նա:
«Կատարելու ենք մեր առջև դրված խնդիրները: Մենք մի քանի անգամ ասել ենք, որ շատ ավելի բարձր նշաձող ենք վերցրել, քան այլ հավասար պայմաններում կարող է իրականացվել, դրա համար մենք պարտավոր ենք աշխատել շատ ավելի երկար»,ասաց Արամյանը:
Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ ասաց, որ վարչապետի հայտարարությունը նշանակում է՝ ավելի ակտիվ պետք է աշխատենք, որ առաջին հերթին մարդիկ դա զգան մեզ վրա:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը