Գարեգին Բեքչյանն արհամարհանք համարեց իրեն պատրիարքարանում աշխատասենյակ չտրամադրելը. Սահակ Մաշալյան

Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և պատրիարքի փոխանորդի աթոռից չհրաժարվող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երկուշաբթի են հանդիպել և առանձնազրույց ունեցել, սակայն մանրամասները կհրապարակվեն հետո՝ զեկույցի տեսքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապես Սահակ Մաշալյանը՝ նշելով, որ մանրամասների մասին խոսելը խառնաշփոթ իրավիճակ կստեղծի: «Այնպես որ բոլոր փուլերն անցկացնելուց հետո պաշտոնական հաղորդագրություն կստանաք»,- ասաց նա: Սահակ Մաշալյանը նշեց, որ տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը պատրիարքարանում չի մնում, քանի որ Արամ Աթեշյանը նրան պատրիարքարանում գրասենյակ չի տրամադրել: «Գարեգին Բեքչյանն էլ արհամարհանք համարեց: Քանի դեռ նրան աշխատասենյակ չեն տրամադրել, նա չի կարող մնալ պատրիարքարանում»,- ասաց նա: Սահակ Մաշալյանը նշեց, որ հիմա Ստամբուլի հայ հոգևորականները պատրաստվում են Ավագ շաբաթը նշելուն: Մինչև Հարության տոն, որևէ գործընթաց տեղապահի ընտրությունների հետ կապված չի տարվելու. «Դրանից հետո Թուրքիայում ընտրություններն են: Այնուհետև կկատարվի այն, ինչը որ պատշաճ է»: Սահակ սրբազանը հույս հայտնեց, որ Արամ Աթեշյանը մինչ այդ կհամոզվի, վեհափառ հայրապետի, հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսների կողմից ընդունված, կանոնավոր կերպով ընտրված տեղապահին կճանաչի: Հարցին, թե ով է առաջիկայում անցկացնելու եկեղեցական տոները պատրիարքարանում, Սահակ Մաշալյանը պատասխանեց, որ ո՛չ Գարեգին Բեքչյանը, ոչ էլ Արամ Աթեշյանը, այլ Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը: «Այս պահին մենք դա քննարկման առարկա չենք դարձնում՝ խաղաղության և սիրո համար, որովհետև Զատիկը կարևոր տոն է, մեր գործն է այն խաղաղությամբ տոնելը»,- ասաց նա: Սահակ Մաշալյանի հավաստմամբ՝ մինչ եկեղեցական տոների և Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի ավարտը Պոլսո պատրիարքի տեղապահ Գարեգին Բեքչյանը մնալու է Ստամբուլում: «Գարեգին Բեքչյանն այլևս աշխատելու է Ստամբուլում: Նա նախօրոք արած ժամադրություններ ունի: Նա հիմա հաստատված է Թուրքիայում»,- ասաց նա:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am