Օպերային թատրոնում շոգեբաղնիք պետք է լինի.Արմեն Ամիրյան

«Մշակվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից, մինչև բեմ: Այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն»,- լրագրողներ հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Անպայման պետք է լինի երկրորդ բեմը՝ մանկական օպերային ներկայացումներ պատրաստելու համար,ասաց նա: Արմեն Ամիրյանն Օպերայի թատրոնում ռեստորան կառուցելու մասին նախագիծը քննադատող արվեստագետներին խորհուրդ է տալիս մանրամասն ուսումնասիրել այլ երկրների փորձը: «Ես խորհուրդ կտամ իմ ավագ գործընկերներին, որպեսզի ուշադիր ուսումնասիրեն, թե աշխարհում ինչպես է դա արվում: Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի ցանկացած օպերային թատրոններում այսօր կան բարձրակարգ սնունդ ապահովող վայրեր», - նշեց Ա. Ամիրյանը: Բացի այդ, նախարարը խոստացավ, որ նախագիծը պարտադիր դրվելու է հանրային քննարկման, որտեղ բոլորը կարող են իրենց կարծիքները հայտնել: «Ես խոստանում եմ միայն, որ նախագիծը, երբ ամբողջությամբ պատրաստ լինի, կդրվի հանրային քննարկման, որտեղ բոլորը կարտահայտեն իրենց կարծիքները: Ե՛վ համոզված, և՛ վստահ եմ, որ ծրագրվող նախագիծը գոհացնելու է բոլորին», - նշեց ընդգծեց: Ավելին, ըստ նրա, Օպերային թատրոնում պետք է նաև շոգեբաղնիք լինի՝ «սաունա»: «Պետք է լինի նաև մարզասրահ, պետք է լինի շոգեբաղնիք, որը Ձեզ մոտ հիմա շոկ է առաջացնում, բայց բալետի պարողների համար, արտիստների համար շատ կարևոր է, որ նրանք լինեն լավ մարզավիճակում, որպեսզի ավելորդ քաշը, ավելորդ ծանրությունը կարողանան նվազեցնել՝ լավ երգելու, լավ պարելու համար»,-ասաց նա: Ըստ Ամիրյանի՝ ժամանակին եղել է, որը քանդել են և կառուցել են տարբեր տիպի հաստատություններ. «Եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, ամեն բան, ինչ պետք է արտիստների համար»։ Արմեն Ամիրյանն ասաց, որ օպերային թատրոնը բարձր արվեստ պրոպագանդելու համար է, հայ դասական երաժշտությունը հանրահռչակելու համար է: «Անշուշտ պետք է լինի պետության հովանու ներքո և ամեն բան ծառայի օպերայի արտիստներին»,- նշեց մշակույթի նախարարը: Նախարարն ասաց, որ նախագիծը պետական բյուջեի հաշվին է լինելու, չնայած նրան, որ միայն ներսի արտիստների համար նման ենթակառուցվածքներով Օպերան այդքան էլ ֆինանսապես ձեռնտու չէ: «Ի՞նչ է՝ Օպերային թատրոնը շահեկա՞ն է։ Մենք Օպերա ենք պահում բարձր արվեստ պրոպագանդելու համար, մեր դասական երաժշտությունը հանրահռչակելու համար, և անշուշտ պետք է լինի պետական հոգածության ներքո և ամեն բան ծառայի Օպերային արտիստներին»,-ասաց նա: Սոնա Դավթյան

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am