Այս ընտրությունը եղել է ընտրություն փողի և ավելի շատ փողի միջև.Ստ.Սաֆարյան

Խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներով» առաջադրված թեկնածու Ստյոպա Սաֆարյանի  համար շատ բարդ էր մտնել պայքարի մեջ՝ ունենալով անհավասար ռեսուրսներ:Այս մասին նա հայտարարեց Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում: «Այս ընտրությունը եղել է  ընտրություն փողի և ավելի շատ փողի միջև: ՀՀԿ-ն տնօրինում է ամբողջ վարչական ռեսուրսը, իսկ մյուս դաշինքներն էլ ներսում միմյանց օժանդակում էին: Բայց հանրության բացասական վերաբերմունք չեմ տեսել մեր թիմի վերաբերյալ, «Ազատ դեմոկրատներին» հաջողվել էր հավաքել բավական ներկայանալի թիմ, բայց մենք բավական ուշ մտանք քաղաքական պրոցեսի մեջ, նկատի ունեմ նաև այն անհատները, ովքեր հրավեր էին ստացել ու միացել էին»,-ասաց նա: Մեր  քաղաքական ուժը բավականին ուշ է մտել պայքարի մեջ, և դա իր անմիջական ազդեցությունն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա,ասում է նա և հավելում,որ արդյունքների վրա ազդեցություն ունեցավ նաև ֆինանսական ռեսուրսների սակավությունը: «Եթե ես իմ օրինակով ասեմ` փետրվարի 14-ի դրությամբ չգիտեի՝ մասնակցելո՞ւ եմ ընտրություններին, թե՞ ոչ: Ուշ մտնելով պրոցեսի մեջ՝ չես կարող ունենալ այն ելակետային հնարավորությունները, որոնք ունեին մյուսները: Շատ դժվար է մրցակցել և ունենալ համատարած ներկայացվածություն բոլոր մարզերում՝ ըստ որում ունենալով չափազանց համեստ ֆինանսական ռեսուրսներ:Քարոզարշավի ժամանակ չափազանց սակավ դրամական միջոցներ է օգտագործել »,- ասաց Սաֆարյանը: Նա նաև իրենց պարտության մասին խոսելով՝ նշեց, որ ֆինանսական ռեսուրսների բացակայությունն էր նաև խնդիր, բացի այդ հաղթանակի ասոցիացիա վերջին 10 օրերի ընթացքում ավելի քիչ սկսեցին կապել «Ազատ դեմոկրատների» հետ: ««Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը վերջին օրերին նաև հայտարարում էին, որ մեզանից բացի ոչ ոքի մի ընտրեք, քանի որ մյուսների շանսերը շատ ցածր էին»: Սոնա Դավթյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am