««Ելքը» ելք չի առաջարկում». Աշոտ Եղիազարյան

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է՝ «Ելք» դաշինքի կողմից առաջարկվող՝ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու պայմանագիր ստորագրելը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում վտանգավոր է,այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպմանը: «Բայց նրանք առաջարկում են Եվրոպական միության հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքել, ինչը հակասում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ Դա նշանակում է, որ նրանք հաշվարկում են ժամանակը՝ սպասում են, երբ ԵՏՄ-ն կփլուզվի, եւ մենք համապատասխան համաձայնագիրը կնքելու հնարավորություն կունենանք։ Դա վտանգավոր է եւ կարող է այլ արդյունքի հանգեցնել։ Այսինքն՝ «Ելք»-ն իրականում ելք է առաջարկում ստեղծված դրությունից», – շեշտեց բանախոսը: Հարցին՝ Ձեր կարծիքով՝ ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է Արցախի հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Այսօրվա պայմաններում՝ որպես շահագրգիռ, օրակարգ առաջարկող կողմ՝ ես տեսնում եմ Մոսկվային, որը շատ է շահագրգռված: Մոսկվան թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում չունի մեծ ազդեցություն: Նրա ազդեցությունը Հարավային Կովկասում Հայաստանում  է հիմնականում մնացել: Լավ հասկանում եմ, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է սևծովյան, կասպյան տարածաշրջանում, ԱՄՆ-ը և ԵՄ-ն ուժեղացնում են իրենց ազդեցությունը, և վաղ թե ուշ Ռուսաստանին քաղաքական, տնտեսական ռեսուրսները չեն բավարարելու մնալ այս տարածաշրջանում, և Ռուսաստանը, բնականաբար, պետք է փորձի մնալու հետ կապված հարցերը լուծել Հայաստանի միջոցով, որովհետև ամենաշատն իրենից կախված է Հայաստանը, ու այստեղ ամենազգայուն հարցը և ամենակարևոր գործիքն Արցախի խնդիրն է: Ռուսաստանը պետք է փորձի անընդհատ հսկողության տակ պահել այդ խնդրի կարգավորումը: Իսկ ցանկացած կարգավորում նշանակում է՝ Հայաստանին ստիպել զիջումներ: Քանի որ Հայաստանը խորհրդարանական ընտրություններից դուրս եկավ ինքնիշխանությունն էլ ավելի կորցրած, բնականաբար,  փորձ կարվի Հայաստանից ավելի շատ զիջումներ կորզել ու Հայաստանի առջև ավելի վստահորեն առաջ քաշել պայմաններ»:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am