Հակոբ Հակոբյան. «Սա ընդդիմության եփած ճաշն էր, իրենք էլ կերան»

6-րդ գումարման Ազգային ժողովում չի լինի նաեւ Հակոբ Հակոբյանը։ «Երեւանի գարեջրի գործարան» ՓԲԸ նախագահն ապրիլի 2-ին կայացած ընտրություններում առաջադրվել էր Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում եւ ստացել 8 հազար 90 ձայն։ Տավուշի մարզին ռեյտինգային ընտրակարգով հասանելիք մանդատը կստանա «Գրանդ տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը: Հանրությանն անհայտ այս թեկնածուն հավաքել է 17 հազար 113 ձայն: – Որպես նախկինում մեծամասնականով առաջադրված թեկնածու, ինչպես կգնահատեք այս ընտրակարգը, կիսո՞ւմ եք Ձեր կուսակիցների նախկինում հնչեցրած գնահատականները, որ վարկանիշային ընտրակարգը մրցակցություն եւ ժողովրդավար ընտրություն է ապահովելու։ – Եթե ես լինեի պատգամավոր, ճիշտն ասած՝ պայքարելու էի, որ փոխվեր այս ընտրակարգը, որովհետեւ սա ճիշտ չէ։ Մեծամասնականը լրիվ ուրիշ է, սա՝ ուրիշ, դու պայքարում ես մյուս կուսակցությունների թեկնածուների հետ, ստեղ դու քո կուսակիցների հետ ես պայքարում։ – Փաստորեն, շատ եք տանջվել այս ընտրություններին՝ հանուն ՀՀԿ-ի։ – Այո, բավականին շատ, որովհետեւ տարածքներն իրարից շատ հեռու էին, եթե մոտիկ լինեին, քաղաքում լինեին, հեշտ էր։ Սա ընդդիմության եփած ճաշն էր, իրենք էլ կերան, ո՞ր են էն մարդիկ, որ պայքարում էին՝ մեծամասնականը հանենք, էս անենք, էն անենք, ուր են, բոլորը թռան։ Ես էլի պնդում եմ, որ մեծամասնականը պետք է լիներ 50 տոկոսը, այսինքն՝ 131-ի կամ 101-ի 50 տոկոսը, առանց մեծամասնականի ճիշտ չէ մեր երկրում, ով ինչ ուզում է ասի, կապ չունի՝ ես կլինեի, թե չէի լինի։ Այդ ձեւով կապը տարածքների հետ կլիներ, այդ կապը միայն մեծամասնականով է հնարավոր։ Հիմա սաղ խառնվեց իրար։ Ճիշտ է, հիմա այս ընտրակարգն էլ մոտավորապես մեծամասնականի նման է, ինչպես Դուք եք ասում, բայց էդքան էլ էդպես չէ։ Հասարակ բան. օրինակ՝ այս տարածքում անցած թեկնածուն տեղեր կա, որ ինքը քիչ ձայն է հավաքել, հիմա էդ տարածքն իրե՞նն է, թե՞ իրենը չէ, ո՞նց եք կարծում, ես կպատասխանեի՝ չէ։ Խնդիրներ շատ կան, հիմա դրանց մասին խոսելու ժամանակը չէ։ Մի քիչ կանցնի, ժողովուրդը կզգա։ Ինձ, օրինակ, շատ-շատ են զանգում, ասում՝ մեզ խաբել են, փոշմանել ենք եւ այլն, եւ այլն։ Ես ասում եմ՝ դե հիմա դուք գիտեք, ի՞նչ ասեմ։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am