Գարո Փայլանը բարձրացրել է Թուրքիայի արտգործնախարարության արխիվի հարցը

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հետաքրքրվել է արտգործնախարարության արխիվների ճակատագրով: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի համաձայն՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված գրավոր հարցմամբ Փայլանը մասնավորապես ցանկացել է իմանալ, թե ինչ փուլում են ԱԳՆ-ի արխիվների թվայնացման աշխատանքները և ադյոք դրանց մի մասը վնասվել, ոչնչացվել է: Հայ պատգամավորը նաև փորձել է պարզել, թե կան արդյոք այդ արխիվներում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանն ընդգրկող (մինչև 1919թ.) փաստաթղթեր:  Փայլանը հիշեցրել է, որ ԱԳՆ-ի կողմից նախկինում արված հայտարարության համաձայն՝ մինչև 2015թ. պետք է  թվայնացվեր նախարարությանը պատկանող շուրջ 25 մլն փաստաթուղթ: Սակայն մինչ օրս այդ աշխատանքները չեն ավարտվել: «Եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն, որ արխիվը նշանակված ժամկետում չի բացվել, նաև տեղեկություններ են ստացվել, որ այդ արխիվի աշխատակիցների մի մասը հեռացվել է աշխատանքից՝ գյուլենական լինելու մեղադրանքով: Իսկ այդ ընթացքում արխիվային փաստաթղթերի մի մասը ոչնչացվել է: Բացի այդ, լուրեր են ստացվել, որ արխիվի հետ կապված աշխատանքները արդեն բավական ժամանակ դադարեցվել են, իսկ շենքը, որտեղ գտնվում են փաստաթղթերը, լցվել է ջրով, ինչի արդյունքում արխիվը մեծ վնասներ է կրել»: Փայլանը իր գրավոր հարցման մեջ բարձրացրել է մասնավորապես հետևյալ հարցերը. -Արդյոք շարունակվում են արխիվների թվայնացման աշխատանքները, այս պաիհին նախագիծը ի՞նչ փուլում է, թվայնացման աշխատանքների ո՞ր մասն է ավարտվել: – Ինչու՞ արխիվները չբացվեցին նախատեսված ժամկետներում: – Ե՞րբ կավարտվեն գաղտնի համարվող փաստաթղթերի գնահատման աշխատանքները և ե՞րբ դրանք հասանելի կդառնան ուսումնասիրողներին: – Ճի՞շտ են արդյոք լուրերն այն մասին, թե աշխատակիցները ոչնչացրել են արխիվի մի մասը: Եթե դա ճիշտ ա, ապա արխիվի ինչքա՞ն մասն է ոչնչացվել: Հայտնի՞ է արդյոք, թե հատկապես որ փաստաթղթերն են ոչնչացվել: – Արդյո՞ք ճիշտ է, որ արխիվի շենքը լցվել է ջրով և փաստաթղթերը վնասվել են: Եթե դա ճիշտ է, ապա փաստաթղթերի ո՞ր մասն է վնասվել ու դարձել օգտագործելու համար ոչ պիտանի: – Ինչու՞ է արխիվի փաստաթղթերի ժամանակագրությունը սկսվում 1919թ.-ից: – Չնայած նշվում է, որ այդ արխիվը սկսվում է 1919թ.-ից, որոշ պաշտոնյաները հայտնում են, որ արխիվում կան նաև փաստաթղթեր, որոնք վերաբերում են մինչ 1919թ. -ին: Արդյո՞ք այդ արխիվում կան նաև օսմանյան շրջանի արտգործնախարարությանը (Osmanlı Hariciye Nezareti) պատկանող փաստաթղթեր, որոնք տեղ չեն գտել կառավարության օսմանյան արխիվում:
 

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am