Ապրիլյան պատերազմում կռված մոտ 450 ուսանողների ուսման վարձը զեղչվեց

Ապրիլի 6-ին Ագրարային համալսարանի դահլիճը լեփ-լեցուն էր 2016թ. ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներով։ Նրանք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացան ուսման վարձի փոխհատուցման։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը իր խոսքում նշեց, որ սա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ուսման վարձի փոխհատուցման հերթական ծրագիրն է, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ` կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ «Մենք այս ծրագիրն իրականացնում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում մարտական հերթապահության մեջ ընդգրկված մոտ 450 զինծառայողներ, որոնք բուհերի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՊՆ համատեղ ծրագրի շրջանակներում կստանան լրացուցիչ 20 տոկոս զեղչ»,- նշեց Կարեն Ավագյանը։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց այս ծրագիրը, որի հետևանքները կերևան առաջիկա տարիների ընթացքում. «Խոսքը միայն ուսման վարձի փոխհատուցման մասին չէ։ Խոսքը մեր երկրի համար կարևորագույն սկզբունքների պահպանմանն է վերաբերում։ Մարդիկ, որոնք զենքը ձեռքին կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և այժմ վերադարձել են ուսանողական նստարանին, պետք է շարունակեն իրենց առաքելությունը։ Պաշտպանության նախարարը մի մեծ գաղափար է շրջանառության մեջ դրել՝ մեկ ազգ, մեկ բանակ։ Դա խորը գաղափար է, և մենք իրավունք չունենք այն թողնել միայն ձևի մեջ, այն պետք է հարստացվի նաև բովանդակությամբ։ Բոլորը պետք է իմանան, որ մեր խաղաղության տեսակը միայն հաղթական է լինելու»։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր շնորհակալությունը հայտնեց մարտական հերթապահություն իրականացրած բոլոր ուսանողներին, որոնք ստացան հավաստագրեր։ «Այս հավաստագրերը վկայությունն են, որ ապրիլյան բավականին ծանր մարտահրավերի օրերին դուք ծառայության բերումով հայտնվեցիք շատ թեժ կետերում, որտեղ մեր երկրի արժանապատվության, մեր ժողովրդի ապագայի, մեր անվտանգության կարևորագույն խնդիրներն էին լուծվում»,- ասաց պաշտպանության նախարարը՝ նշելով, որ ապրիլը մեզ համար շատ կարևոր և մեծ դաս էր. ևս մեկ անգամ վերլուծվեցին մեր ուժեղ և թույլ կողմերը, մեր առաջիկա անելիքները, ծրագրվեց աշխատանք, որը չափազանց կարևոր է մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Մյուս կողմից, ըստ նախարարի, ապրիլը դարձավ մեր միասնության խորհրդանիշը։ Վիգեն Սարգսյանը հանդիպման ընթացքում նկատեց, որ առաջիկա շաբաթներին մտադիր է հանդիպումների շարք անցկացնել բուհերում, որպեսզի ավելի մանրամասն անդրադառնա ազգ-բանակ գաղափարախոսությանը և մանրամասնի, թե ինչ քայլեր են նախատեսվում առաջիկայում այդ գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար։ Պաշտպանության նախարարը պատասխանեց նաև ուսանողների հարցերին։ unnamed       Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am