Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի մասին Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունները բավականին տարակուսելի են

Անկեղծ ասած՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ «Ժառանգության» փոխնախագահի դիրքորոշումը հասկանալի է, բայց ահա Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի մասին նրա հայտարարությունները բավականին տարակուսելի են։ Հիշեցնենք, որ այդ հայտարարություններն անում է մի կուսակցության փոխնախագահ, ով մինչեւ ՕՐՕ դաշինքի մաս կազմելը, հայտարարում էր, որ համագործակցության տարբերակ է քննարկում նաեւ «Ելք» դաշինքի հետ։ Փաստորեն «Ժառանգությունն» ի՞նքն էր ցանկանում համագործակցել Միքայել Մինասյանի հետ՝ բանակցելով իբր նրա հովանավորած դաշինքի հետ։ Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա այստեղ էլ հարցերը շատ են։ Ի վերջո, ընդամենը երեք տարի առաջ «Ժառանգություն»-ը սերտորեն համագործակցում էր Գագիկ Ծառուկյանի հետ՝ «քառյակի», ապա «եռյակի» շրջանակներում, իսկ այս խորհրդարանական ընտրություններից առաջ էլ նույն Արմեն Մարտիրոսյանի միջոցով ակտիվ բանակցություններ էր վարում ընտրություններին միասին մասնակցելու հնարավորության շուրջ։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այդ համագործակցությունը չի կայացել, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը պայման է դրել, որ այդ դաշինքը չպետք է կոչվի «Ծառուկյան», եւ մերժում ստանալուց հետո ստիպված է եղել գնալ Օհանյանի դուռը։ Թեեւ առանձնապես զարմանալի չէ այդպիսի հայտարարություն լսելը մի կուսակցության կողմից, որի առաջնորդը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 7-ին «Ազատության» հրապարակում հայտարարում էր. «Այսօր մենք, ցավոք, զեկուցում եք, որ այն մարդը, որը կարող է դառնալ ՀՀ նախագահը, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված քվեարկության։ Եվ ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»։ Չանցած երկու տարի՝ այդպիսի պետական հանցագործության մասնակցի գլխավորությամբ «Ժառանգություն»-ը մասնակցեց ընտրություններին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am