BBC-ն՝ Հայաստանի և երկրի տեսարժան վայրերի մասին

Բրիտանական BBC-ն հոդված է հրապարակել «Աշխարհի առաջին քրիստոնյա երկի՞րը» վերնագրով, որտեղ հոգևոր տեսանկյունից մանրամասն անդրադարձ է կատարվում Հայաստանին: 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկն է: Բայց երկիրը զգալի տեղ է զբաղեցնում հոգևոր պատմության մեջ. պատմաբանների մեծ մասը հավատացած է, որ 301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնյա է՝ գրում է BBC-ն: Հոդվածում նշվում է, որ թեև Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից է, սակայն այն առաջինն է ընդունել Քրիստոնեությունը որպես պետական կրոն 301-ին թվականին, և մանրամասն ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու առաջին առաջնորդ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-րդ-ի պատմությունը: Հոդվածն անդրադարձել է նաև Հայաստանի նախաքրիստոնեական ժամանակաշրջանին՝ հիշատակելով Գառնու հեթանոսական տաճարը որպես եզակի կառույց, որը պահպանվել է Քրիստոնեության ընդունումից հետո: Պատմելով Գառնու տաճարի մասին՝ BBC-ն հաղորդում է, որ տաճարը կառուցվել է հայկական դիցաբանության Արևի որդու համար: Երբ Տրդատը Քրիստոնեությունը ճանաչեց պետական կրոն, հեթանոսական շատ տաճարներ քանդվեցին, բայց Գառնին այն քչերից է, որ կանգուն է մինչ օրս: Այսօր այն հայկական հեթանոսության խորհրդանիշ է, տարեկան ունենում է ավելի քան 136 հազար այցելու: Գառնին հայկական զբոսաշրջության ամենահայտնի վայրերից է: Նյութում ներկայացված է նաև Գեղարդի վանքի պատմությունը: BBC-ն անդրադառնում է նաև Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Վաղարշապատին՝ մասնավորապես Սբ Գայանե եկեղեցուն, որը կառուցվել է 603 թվականին և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ինչպես նաև հոդվածում շատ պատկերավոր ներկայացված է Խոր Վիրապի, Գեղարդի, Զորաց քարերի, հայկական խաչքարերի՝ մասնավորապես Նորատուսի պատմությունը՝ ընդգծելով դրանց մշակութային արժեքը: Հոդվածում Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Քարահունջը համեմատվում է Անգլիայի Սթոունհենջի հետ. նշվում է, որ Քարահունջը կարող է համարվել աշխարհի ամենահին աստղադիտարանը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am