Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը Օլանդին վատ նախագահ Է համարել
Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը բացասական գնահատական է տվել երկրի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի գործունեությանը եւ նրան համարում է «վատ նախագահ»: Այդ մասին վկայում են Odoxa ընկերության հարցման՝ ապրիլի 6-ին հրապարակված արդյունքները:Հարցման մասնակիցների 83 տոկոսը դժգոհ Է Օլանդի տնտեսական և սոցիալական քաղաքականությունից: Փոխարենը հարցվածների 54 տոկոսը դրական Է գնահատել Ֆրանսիայի գործող նախագահի ներդրումն ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ Օլանդը Ֆրանսիայի միակ նախագահը չէ, որի ժողովրդականությունը հասել է այսչափ ցածր մակարդակի: Odoxa ընկերության հարցումն անցկացվել Է ապրիլի 5-ին, դրան մասնակցել Է ավելի քան հազար մարդ:
