«Ինչո՞ւ է փաստաթղթերի ժամանակագրությունը սկսվում 1919-ից». Կարո Փայլանը բարձրացրել է Թուրքիայի ԱԳՆ արխիվի հարցը

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հետաքրքրվել է արտգործնախարարության արխիվների ճակատագրով: Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի կայքի համաձայն՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված գրավոր հարցմամբ Փայլանը մասնավորապես ցանկացել է իմանալ, թե ինչ փուլում են ԱԳՆ-ի արխիվների թվայնացման աշխատանքները, և արդյո՞ք փաստաթղթերի մի մասը վնասվել, ոչնչացվել է: Հայ պատգամավորը նաև փորձել է պարզել, թե կա՞ն այդ արխիվներում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանն ընդգրկող (մինչև 1919թ.) փաստաթղթեր: Փայլանը հիշեցրել է, որ ԱԳՆ-ի կողմից նախկինում արված հայտարարության համաձայն՝ մինչև 2015թ. պետք է  թվայնացվեր նախարարությանը պատկանող շուրջ 25 մլն փաստաթուղթ, սակայն մինչ օրս այդ աշխատանքները չեն ավարտվել: «Եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն, որ արխիվը նշանակված ժամկետում չի բացվել, նաև տեղեկություններ են ստացվել, որ այդ արխիվի աշխատակիցների մի մասը հեռացվել է աշխատանքից՝ գյուլենական լինելու մեղադրանքով, իսկ այդ ընթացքում արխիվային փաստաթղթերի մի մասը ոչնչացվել է: Բացի այդ` լուրեր են ստացվել, որ արխիվի հետ կապված աշխատանքներն արդեն բավական ժամանակ դադարեցվել են, իսկ շենքը, որտեղ գտնվում են փաստաթղթերը, լցվել է ջրով, ինչի արդյունքում արխիվը մեծ վնասներ է կրել»,- նշել է պատգամավորը: Փայլանը գրավոր հարցման մեջ բարձրացրել է հետևյալ հարցերը. -Արդյո՞ք շարունակվում են արխիվների թվայնացման աշխատանքները, այս պահին նախագիծը ի՞նչ փուլում է, թվայնացման աշխատանքների ո՞ր մասն է ավարտվել: - Ինչո՞ւ արխիվները չբացվեցին նախատեսված ժամկետներում: - Ե՞րբ կավարտվեն գաղտնի համարվող փաստաթղթերի գնահատման աշխատանքները, և ե՞րբ դրանք հասանելի կդառնան ուսումնասիրողներին: - Ճի՞շտ են լուրերն այն մասին, թե աշխատակիցները ոչնչացրել են արխիվի մի մասը: Եթե դա ճիշտ ա, ապա արխիվի ինչքա՞ն մասն է ոչնչացվել: Հայտնի՞ է, թե հատկապես որ փաստաթղթերն են ոչնչացվել: - Արդյո՞ք ճիշտ է, որ արխիվի շենքը լցվել է ջրով և փաստաթղթերը վնասվել են: Եթե դա ճիշտ է, ապա փաստաթղթերի ո՞ր մասն է վնասվել ու դարձել օգտագործելու համար ոչ պիտանի: - Ինչո՞ւ է արխիվի փաստաթղթերի ժամանակագրությունը սկսվում 1919թ.-ից: - Թեև նշվում է, որ այդ արխիվը սկսվում է 1919թ.-ից, որոշ պաշտոնյաներ հայտնում են, որ արխիվում կան նաև փաստաթղթեր, որոնք վերաբերում են մինչև 1919թ. -ն ընկած ժամանակահատվածին: Արդյո՞ք այդ արխիվում կան նաև օսմանյան շրջանի արտգործնախարարությանը (Osmanlı Hariciye Nezareti) պատկանող փաստաթղթեր, որոնք տեղ չեն գտել կառավարության օսմանյան արխիվում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am