"Ռեստորան օպերայում". որտեղի՞ց է մեզ մոտ համատարած մտահոգությունը, դժգոհությունն ու ծաղրը

"Ռեստորան օպերայում"-ի մասով. երջանկություն եմ ունեցել Եվրոպական մի քանի հայտնի օպերային թատրոններում ներկայացումներ դիտելու. քաղցած չմնալու հնարավորություն ամեն տեղ, իհարկե, կա: Վիեննայի օպերայի մի թևում օպերայի սրճարանն է, որի մուտքը միաժամանակ դրսից ու օպերայի ներսից է. թեթև ավստրիական մենյուով, դասական դեկորով հաճելի սրճարան է (հիշում եմ` նույնիսկ մի անգամ փակել էին ինչ-որ շնորհանդեսի համար): Բացի այդ` բոլոր թատրոններում, որտեղ եղել եմ, ներկայացումների ընդմիջումներին հարկերում թեթև շամպայն-կանապե տիպի բուֆետներ են գործում. ներկայացումներ կան, որ շատ երկար են, ու շատերն իրոք կարիք են ունենում թեթև ընդմիջում անելու: Վիեննայի օպերայում աշխատող ընկերներ ունեմ, ինձ մի անգամ անցկացրին ներս` արդեն ծառայողական բուֆետ` գրիմավորված, զուգված դերակատարներին ուսումնասիրելով` բուտերբրոդներ ուտելու: Պարզ, թեթև, հարմար ճաշարան էր: Հարց. որտեղի՞ց է մեզ մոտ համատարած մտահոգությունը, դժգոհությունը, ծաղրը։ Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում, թե մեր օպերային կվնասի ներսում սնվելու տեղ ունենալու հնարավորությունը։ Ես երկու պատասխան եմ տեսնում. նախ` նման ծրագրերի հանդեպ չկա որևէ վստահության ռեսուրս, մարդիկ համոզված են (բազմամյա դառը փորձից), որ իշխանության ներկայացուցչի կողմից եկող ցանկացած առաջարկի տակ պետք է փնտրել ոչ թե լավը անելու ձգտում, այլ` նյութական շահի ակնկալիք: Հարցեր կան, որոնց պետք է անպայման պատասխանել. արդյո՞ք սրճարանը լինելու է այդպիսի մի համեստ, օպերային սազող վայր, արդյո՞ք հասույթը օպերային է գնալու, և այլն: Երկրորդ, ու գուցե՝ ավելի կարևոր. այսօր մշակույթին առնչվող ցանկացած ձեռնարկի առաջին պլանում «մշակութակից» բիզնես գաղափարներն են, իսկ ավելի խորքային, համակարգային բազմաթիվ խնդիրներ մնում են ստվերում` քննարկմանն իրենց տեղը զիջելով սրճարանների ու հուշանվերների վաճառքի խնդրին: Իհարկե, կարևոր է կարողանալ` մշակութային բաղադրիչը համադրել բիզնես բաղադրիչի հետ ու փորձել գոնե մասամբ ֆինանսավորել մշակույթը` ինքնածախսածածկման միջոցով: Այնուհանդերձ, կա խնդիրների մի հսկա ցանկ, որոնք մեծ հաշվով այդ հարցի հետ ընդհանրություն չունեն, բայց մնում են որևէ քննարկումից դուրս, նույնիսկ չի հասկացվում` կա՞ արդյոք այդ խնդիրների խորության գիտակցումը մշակույթի ոլորտի պատասխանատուների մոտ։ Շատ հնարավոր է, որ կա, շատ հնարավոր է, որ փնտրվում են խորքային խնդիրների լուծումներ, սակայն, ցավոք, առայժմ ամենից առաջնահերթ խոսվում է սննդի կետերի ու ժամանցի այլ հնարավորությունների` մշակութային բաղադրիչի հետ համադրման մասին: Ես համոզված եմ, որ եթե/երբ սկսվի իրական քննարկում` հասարակության` մշակույթի խնդիրներով շահագրգիռ անհատների ու պետության միջև, այն ժամանակ նույնիսկ չենք էլ նկատի` ով որտեղ ինչ սրճարան սարքեց: Երբ պետությունը ցույց տա, որ գիտակցում է խնդիրների խորությունը ու պատրաստ է գնալ լուրջ փոփոխությունների՝ մշակութային քաղաքականության մեջ, այդ ժամանակ օպերային ներկայացման ընդմիջմանը մի բաժակ շամպայնն ու սենդվիչը միայն հաճելի կլինեն։ Լիլիթ Բլեյանի գրառումը

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am