Թրամփը հրաժարվել է ներկայացնել իր ռազմական ծրագրերը Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում կիսվել իր ռազմական ծրագրերով:Այս մասին հայտնում է Газета.ру-ն: ԱՄՆ նախագահը, պատասխանելով այն հարցին, արդյոք մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլդիմիր Պուտինի հետ քննարկել Սիրայում իր ռազմական ծրագրերը, ասել է. «Ես երբեք չեմ ասում այն մասին, թե ինչ եմ անում ռազմական տեսանկյունից: Ես հանդես եմ եկել նման մոտեցման դեմ երկար տարիների ընթացքում: Ես պարզապես չեմ անում դա»:
