Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց

«Փաստ» օրաթերթը գրում է. Ներկայացնում ենք «Новый оборонный заказ. Стратегии» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի տեսակետը Երեկ լրացավ ապրիլյան պատերազմի պաշտոնական ավարտի մեկ տարին: Ռազմական գործողություններն սկսվեցին ապրիլի 2–ի գիշերը և պաշտոնապես ավարտվեցին ապրիլի 5–ին` Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի հանդիպման ընթացքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության արդյունքում: Կարճ տևած գործողությունները, որոնք, սակայն, հանգեցրին լուրջ թվով զոհերի` մոտ 100 հոգի հայկական կողմից և առնվազն 300–400 հոգի ադրբեջանական կողմից, քիչ բան փոխեցին քարտեզի վրա: Հայկական կողմի պաշտոնական տվյալով`ադրբեջանական զորքերին հաջողվեց գրավել 800 հա տարածք, իսկ ԼՂ ՊԲ որոշ աղբյուրների համաձայն` ընդամենը 350 հա (550 հա` չեզոք գոտու տարածքը ներառյալ): Ադրբեջանական բանակը կարողացավ հաջողությունների հասնել հիմնականում առաջին օրը, երբ գործեց անսպասելիության գործոնը: Մեր ժամկետային զինծառայողների դեմ դուրս բերվեցին նրանց թիվը մի քանի անգամ գերազանցող հատուկ ջոկատայիններ: Ադրբեջանցիները կարողացան մտնել Թալիշ գյուղը, որը շփման գծից գտնվում էր 2,5 կմ հեռավորության վրա: Բայց այդ հաջողությունը երկար չտևեց` ադրբեջանական հատուկ ջոկատն ամբողջությամբ հայտնվեց շրջափակման մեջ, նրանց, ում հաջողվեց ողջ մնալ, զոհվեցին հետդարձի ճանապարհին` պայթելով ականապատված դաշտերում: Հետագա մի քանի օրում նրանք կորցրին առաջին օրը գրաված հենակետերի մեծ մասը: Արդյունքում հյուսիսային ուղղությամբ ոչ մի իրական հաջողություն չունեցան: Թեպետ այն պատճառով, որ մեկ հենակետ, այնուամենայնիվ, մնաց նրանց հսկողության տակ, հենակետ, որը գտնվում է ուղիղ Թալիշի բարձունքում, հիմա այդ բնակավայրում ապրելն անվտանգ չէ և այն փաստացի վերածվում է ռազմական բազայի: Հարավային ուղղությամբ ադրբեջանցիները կարողացան հասնել որոշակի հաջողության` գրավեցին Լելե–թեփե բարձունքը: Այդ ուղղությամբ նետելով իր բոլոր ուժերը` Բաքուն կարողացավ պահել այն: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ կետին, ապա այն ունի մարտավարական նշանակություն, քանի որ բարդացնում է մերձակա հայկական հենակետերի մատակարարումը, սակայն ռազմավարական նշանակություն Լելե–թեփեի գրավումը չունի: Մյուսը: Բաքուն ծրագրել էր իր գլխավոր հարվածը հասցնել Աղդամի ուղղությամբ, որտեղ համեմատաբար հարթ տարածք է, իսկ մինչև Ստեփանակերտ ընդամենը 30 կմ է: Բայց հայկական հետախուզությունը կարողացավ բացահայտել հակառակորդի ծրագիրը և հասցրեց հրետանային հակահարված` ոչնչացնելով առնվազն 3 տանկ և շուրջ 200 զինծառայող: Դա տեղի ունեցավ ապրիլի 4–ի երեկոյան` պաշտոնական հաշտության համաձայնությունից 1 օր առաջ: Այս անհաջողությունը, նաև` մյուս ուղղություններով առաջխաղացման բացակայությունը և բազմաթիվ զոհերը Բաքվին ստիպեցին դադարեցնել ռազմական գործողությունները` փաստացի չկատարելով նախապես ծրագրված որևէ խնդիր: Ապրիլյան պատերազմն ազդակ հանդիսացավ վերազինելու և հագեցնելու առաջնագիծը: Բացթողում, որը մեծապես նպաստեց առաջին օրվա ադրբեջանցիների հաջողությանը: Առաջին խնդիրներից մեկը գիշերային մարտ վարելու համար անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն էր: Անցել է մեկ տարի, ու բոլոր հենակետերն արդեն հագեցվել են ջերմատես կամ գիշերային նշանառության սարքերով, իսկ բուն շփման գծում տեղադրվել են հզոր տեսախցիկներ, որոնք կարողանում են բազմակի անգամ մեծացնել պատկերը և ունեն ջերմատեսի գործառույթներ: Առաջնագծի նման հագեցումը տվեց իր դրական արդյունքը` ադրբեջանական բանակի դիվերսիոն փորձերը մեկը մյուսի հետևից տապալվում են, իսկ ԼՂ տարածք ներխուժելու վերջին փորձի ժամանակ (փետրվարի 25–ին) գրեթե ամբողջ խումբը հայտնվեց թակարդում և ոչնչացվեց, իսկ տեղի ունեցածը արձանագրվեց ինչպես տեսախցիկներով, այնպես էլ ԱԹՍ–ներով: Զարգացավ ևս մեկ կարևոր ուղղություն` մեծապես ավելացավ ԱԹՍ–ների թիվը: Ընդ որում մեծացավ նաև ինքնաթիռային տիպի ԱԹՍ–ների թիվը, ինչպես օրինակ X–55–երը, որոնք իրենց լավ են դրսևորել նաև պատերազմի ժամանակ: Կարևոր է նաև հետախուզական նշանակության ԱԹՍ–ների ներդրումը, որոնք ունեն գործողության մեծ տրամագիծ (100–200 կմ) և լավ պաշտպանվածություն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից: Ինչ վերաբերում է ծանր սպառազինությանը, ապա Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին մի շարք համակարգեր, որոնք էապես փոխում են ուժերի դասավորվածությունը: Խոսքը «Իսկանդեր», «Սմերչ», «ԲՈՒԿ», «Ինֆաունա» համակարգերի մասին է: Բնականաբար, այս մատակարարումները նվազեցնում են նոր էքսկալացիայի հավանականությունը, բայց ամեն դեպքում այն բացառել չի կարելի: Ուստի անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը, ընդ որում խոսքը միայն գնումների մասին չէ: Շատ կարևոր է եղած տեխնիկայի արդիականացումը: Անցած տարվա աշնանը տեղեկատվություն շրջանառվեց, որ հայկական կողմի մոտ եղած Т–72 տանկերը արդիականացվելու են մինչև Т–72Б3М մակարդակ: Ընդ որում, արդիականացումը պետք է լիներ Հայաստանի տարածքում` «Уралвагонзавод»–ի հետ համատեղ: Սակայն դրանից հետո այս թեման այլևս չի արծարծվել: Ինչ էլ լինի, այս խնդիրը մնում է օրակարգում: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am