Պատերազմի սպառնալիք և թշնամանքի խորացում. ինչ է հաղորդում Արցախի հայտարարությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հրադադարի հաստատման օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ-ն: Ըստ այդմ, Ադրբեջանը տապալում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ «Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմը»,- ասված է հայտարարության մեջ։ Միաժամանակ, ԼՂՀ-ն Ադրբեջանին մեղադրել է թշնամանքի քաղաքականությունը խորացնելու մեջ: «Հետեւողականորեն բարձրացնելով լարվածության աստիճանն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում եւ շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականությունը՝ Բաքուն նպատակաուղղված կերպով խորացնում է կողմերի միջեւ անվստահությունը եւ ձգտում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականության ու մաքսիմալիստական պահանջների պատանդը»։ Հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ-ն բարձր մակարդակով ահազանգում է պատերազմի վերսկսման վտանգի մասին եւ ակնարկում, որ հենց հակամարտության մյուս կողմն է խուսափում խաղաղության եւ հաշտության գնալուց: Հաշվի առնելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանի ակտիվությունը՝ այս հայտարարությունը պատահական չէ: Կարելի է ենթադրել, որ ԼՂՀ-ն ակնարկում է հակամարտության կարգավորման պատրաստակամության մասին՝ ասելով, թե հակառակորդն է դրանից խուսափողը, ավելին՝ թշնամանքը խորացնողը: Մինչ այդ «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ԼՂՀ  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Որքան ուժեղ լինի հայկական բանակը, այնքան պատերազմի հավանականությունը քիչ կլինի: Եթե թշնամին հասկանա, որ մենք կործանարար հարվածներ ենք նրան հասցնելու, հաշվի առնելով նրա բնավարությունը՝ նա չի դիմի այլ քայլերի: Նրանք 2016թ. ապրիլի 2-ին սխալ հաշվարկ էին կատարել եւ ստացել են այնպիսի հարված, որ մինչեւ այժմ չեն համարձակվում հրապարակել իրենց կորուստների ճիշտ պատկերը: Նրանք կրել են ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական մեծ կորուստներ»,- ասաց նա»:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am