Մերուժան Տեր-Գուլանյանը մեղադրում է ժողովրդին.«չի կարելի կյանքի հացը փոխել օրվա ուտելիքի հետ»

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-֊Գուլանյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ,որ 25 տարվա ընթացքում առաջին անգամ հրաշք քարոզչություն է տեղի ունեցել. «Ամեն մեկն ասաց այն, ինչ ունեցավ:Մարդկանց հետ շատ եմ շփվում, և եղել է այն, ինչ պետք է լիներ»: Մերուժան Տեր-Գուլանյանը մեղադրում է ժողովրդին, ասելով թե «չի կարելի կյանքի հացը փոխել օրվա ուտելիքի հետ»: «Ընտրակաշառքով չես հարստանում, չէ՞»: Միևնույն ժամանակ Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարում է, թե բացառում է ընտրակաշառքի մասսայականությունը ու ինքը լրագրողներից է իմանում, որ կաշառք են բաժանել ինչ-որ մի տեղ: «Զարմացրել է նաև  ԵԼՔ դաշինքի արդյունքը, որ Դաշնակցությունից ավելի շատ ձայն հավաքեց: ԵԼՔ֊ը միանգամայն ընդդիմադիր կուսակցություն է, և լավ է, որ խորհրդարանում ընդդիմադիր քաղաքական ուժ կա», -ասում է Մերուժան Տեր֊Գուլանյանը։ Ցավոք հնարավոր չեղավ արյունալի միջադեպերից խուսափել, բայց դա տեղի ունենում է նաև այլ երկրներում. «Բայց և այնպես, 25 տարվա ընթացքում արդար ընտրություններ անցկացվեցին»։ «Ես ցավում եմ Հրանտ Բագրատյանի համար, նա պետք է լիներ Ազգային ժողովում:ՕՐՕ դաշինքին կուզեի տեսնել  օրենսդիրում,բայց դրա համար ժողովրդին չեմ մեղադրում:Մարդիկ լսել են ծրագրերը, և ձայն են տվել։ Վարչապետ Կարեն Կարապետյանին հավատացին մարդիկ»,ասում է նա: Այն, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ժողովուրդը չընտրեց, այստեղ պարոն Տեր-Գուլանյանը մեղքը ժողովրդինը չի համարում, այլ պատճառաբանում, թե նման արագությամբ հնարավոր չէ դառնալ կուսակցություն. «ՀՀ-ում երկու կուսակցություն կա` ՀՀԿ-ն և Դաշնակցությունը. մյուսները հավաքվում են ընտրությունից ընտրություն»: Սոնա Դավթյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am