Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքներին նվիրված շարք՝ թուրքական թերթի կողմից

Թուրքական «Karınca» թերթի կայքն ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Կայքում պարբերաբար հրապարակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքների պատմությունները՝ «հայկական դիմանկարներ՝ 1915թ. մինչ օրս» խորագրով: Այս շարքի հերթական հոդվածը նվիրված է նկարիչ, ռեժիսոր, գրող և երգիծաբան Վահե Բերբերյանին: Հոդվածի հեղինակը Վիլյամ Բայրամյանն է, թուրքերեն թարգմանել է Էզգի Գյուլը: Շատերի կողմից առավելապես stand-up երգիծական ժանրի շոուներով հայտնի 61-ամյա Վահե Բերբերյանն իր պատմությունները ներկայացնում է նաև ֆիլմերում, թղթի, կտավի ու բեմի վրա: «Նրա ժպիտը շատ անկեղծ է: Խոսքը հաճախակի ընդմիջվում է հայերեն «հոգիս» ջերմ բառով, բայց, ցավոք, այդ շռայլ հմայքը հակադրվում է ընտանիքի դժբախտ անցյալին»,-գրում է Բայրամյանը՝ ներկայացնելով Վահեի ընտանիքի պատմությունը: Վահեի հայրը՝ Րաֆֆին, դեռ մեկ տարեկան էր, երբ նրա տատիկի հետ աքսորվեց դեպի Սիրիայի Դեյրէ-էզ-Զորի (Դեր Զոր) անապատները՝ մահվան քայլերթի: Բեյրութ տեղափոխվելուց առաջ նրանք՝ երկուսով, բնակություն են հաստատել Վահեի ծննդավայր Հալեպում: Իսկ մոր ողջ ընտանիքը սպանվել է Ցեղասպանության ժամանակ: Բերբերյանների ընտանիքը, ի տարբերություն ցեղասպանությունից փրկված բազմաթիվ այլ ընտանիքների, չի թաքցրել սերունդներից իր գլխով անցածը: Վահեի տատիկը մահվան երթի ուղարկվելուց հետո երեք անգամ փորձել է սպանել նրա հորը, սակայն Եփրատն այնքան լիքն է եղել դիերով, որ նրան ուղղակի չի հաջողվել խեղդել երեխային: «Ինձ պատմել ու ասել են՝ ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Եթե չհիշես, մեզ դավաճանած կլինես: Դրանից հետո շատ երկար ժամանակ ես ինձ մեղավոր էի զգում, թեև ոչ մի այնպիսի բան չէի արել, որի համար պետք է ինձ մեղավոր զգայի», – պատմում է Բերբերյանը: Նրա խոսքով՝ երգիծաբանությամբ զբաղվելու անհրաժեշտությունը ծագել է հենց այն պատճառով, որ իր վրա է կրում հավաքական ցավի հետևանքները, հաճախ ընկճված ու մտահոգ է լինում: «Եթե երջանիկ լինեի, էլ ինչու պիտի հումորի կարիք զգայի», – հավելում է Վահեն: Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի  կայքում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am