Իշխանափոխությունը ՕՐՕ-ի օրակարգում է

«Այժմ ունենք ոչ լեգիտիմ խորհրդարան: Մենք մեր գործունեությունը ցանկացած պարագայում շարունակելու ենք: Ներկայումս ունենք ոչ լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ ձևավորված իշխանություն, որը չի կարողանալու ո՛չ մեր պետական շահը պաշտպանել, ո՛չ Արցախի հարցում առաջընթաց ապահովել, ոչ էլ տնտեսական դաշտում բարեփոխումներ իրականացնել»,-լրագրողներին ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի շտաբի ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը  : Հիմնական քաղաքական պրոցեսները դուրս են մնացել խորհրդարանից,ասաց նա: Նրա խոսքով, հիմա «մենք վերակազմավորման նոր փուլ ենք սկսել, եւ դաշինքում ընդգրկված ուժերի միջեւ համագործակցությունը կշարունակվի:Ցանկացած պարագայում, անկախ ամեն ինչից, մենք մեր գործունեությունը շարունակելու ենք, իշխանափոխությունը մնալու է մեր օրակարգում»: Հիմնական քաղաքական գործընթացները դուրս մնացին խորհրդարանից, քանի որ ընտրությունը ոչ թե քաղաքական գործընթաց էր, այլ սև քարոզչության արդյունք, ձայների առքուվաճառք, ուղղորդված քվեարկություն,ասաց նա: Փողոցային պայքարին անդրադառնալով՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դրա համար պետք են որոշակի շարժառիթներ: Շատ են շարժառիթները, երբ ժողովուրդը տեսնի՝ ինչ վիճակ է ու դուրս գա փողոց, մենք առաջին շարքում ենք լինելու: ՕՐՕ տեղեկատվական կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի խոսքով էլ՝ ակնհայտ է, որ ընդդիմությունը պարտվեց, քանի որ չկարողացավ համոզել ընտրողին, որ միասնական հակաիշխանական այլընտրանք ունի։ «ՕՐՕ դաշինքը ամեն ինչ արեց, որպեսզի լայն համախմբում հնարավոր լինի իշխանության դեմ, այդ այլընտրանքը ձևավորվի, և մարդիկ տեսնեն, որ իրենց քվեն կարող է իրական փոփոխությունների բերել»,–ասաց Հ. Խուրշուդյանը։ Սոնա Դավթյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am