Պետերբուրգի մետրոյի պայթյունի գործով 6 միջինասիացի է ձերբակալվել
Սանկտ Պետերբուրգում Կենտրոնական Ասիայի երկրների վեց քաղաքացիներ են ձերբակալվել՝ իսլամիստ զինյալների խմբերի անդամներ հավաքագրելու կասկածանքով: Ռուսաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ,դեռևս ապացույցներ չկան, որ նրանք կապ ունեն քաղաքի մետրոպոլիտենում պայթյունն իրականացնելու մեջ կասկածվող Ակբարժոն Ջալիլովի հետ:
