«Սասնա ծռեր» խմբի անդամ, Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու համար պաշտպան Արա Ղարագյոզյանը կդիմի Գլխավոր դատախազին:
«Պահվածքի համար ենք դիմելու»,- «Ա1+»-ին ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Միայնակ Գայլի գործով դատական նիստը: Տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու դռնփակ դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանը հայտարարել էր, որ դատախազը եւ քննչական խմբի ղեկավարն են մեղավոր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մեջ եւ նրանք են սպանել Արթուր Սարգսյանին:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը դրանից հետո, ըստ պաշտպանի, հայհոյանք էր հնչեցրել:
Երեկ Վերաքննիչ դատարանը, առանց պաշտպանի եւ Արայիկ Խանդոյանի դատական նիստ է անցկացրել եւ որոշել է մերժել «Սասնա ծռեր» խմբի անդամի բողոքը: Արայիկ Խանդոյանը մեղադրվում է պատանդ վերցնելու, զենք- զինամթերք պահելու, կրելու եւ հափշտակելու մեջ:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը