Ձերբակալություններ Սանկտ Պետերբուրգում
Ինչպես հաղորդում է Gazeta-ն, Սանկտ Պետերբուրգում ձերբկալվել է 6 մարդ՝ ահաբեկչական գործունեությանն աջակցելու կասկածանքով:Նրանք Ռուսաստան էին ժամանել աշխատելու համար: Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ներկա պահին քննությունը տվյալներ չունի այն մասին՝ արդյոք ձերբակալվածները կապեր են ունեցել կամ ծանոթ են եղել Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականցրած տղամարդու հետ: Կասկածյալները 2015թ. նոյեմբերից մինչև օրս Սանկտ Պետերբուրգի տարածքում մարդիկ են հավաքագրել՝ ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու և «Ջեբհաթ Ալ-Նուսրա», ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումներում ներգրավելու համար:
