Նախօրեին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Կառույցի պաշտոնական կայքի համաձայն՝ ԵՏՀ Խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ գազի միասնական շուկայի ձևավորման Հայեցակարգը:
Ներկայացնելով նախագիծը՝ նշվել է, որ այն մշակվել է ԵԱՏՄ մասին համաձայնագրի համապատասխան: Ըստ այդմ, ԵԱՏՄ գազի միասնական շուկայի ձևավորմանն ուղղված 2016 թվականին կմշակվի և կհաստատվի համապատասխան Հայեցակարգը, իսկ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ միության գազի միասնական շուկայի ձևավորման ծրագրերը: Այնուհետև ԵԱՏՄ անդամ երկրները կկնքեն միջազգային համաձայնագիր ԵԱՏՄ գազի միասնական շուկայի ձևավորման մասին և կապահովեն դրա ուժի կյանքի կոչումը ոչ ուշ, քան՝ 2025 թվականի հունվարի 1-ը:
Նշվում է, որ Միության գազի միասնական շուկան միտված է ապահովելու գազի ազատ մատակարարումը ԵԱՏՄ տարածքում, գազի գների կայունացմանը, դրա անխափան մատակարարումը, անվտանգությունը:
Նախնական կանխատեսումների համաձայն՝ հինգ տարվա կտրվածքով գազի միասնական շուկայի ձևավորումը կարտահայտվի 5 մլրդ դոլար արդյունքով:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը