Դա կլինի Հայաստանի վճռորոշ գիշերը

Ինչպիսի Ազգային ժողով ունենք ի վերջո, ապրիլի 2-ի քվեարկության արդյունքում, կամ գուցե ավելի ճիշտ լինի ասել հետևանքով: Պատկերն իսկապես խառն է ու հակասական: Մի բան պարզ է, որ չնայած սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական կառավարման մոդելի անցումն իշխանությունն ուղեկցում էր հռչակագրերով, որ այդպիսով ԱԺ դերն ավելի է բարձրանում, բարձրանում է կուսակցությունների դերն ու հետևաբար պառլամենտի քաղաքական կշիռը, այնուհանդերձ, նույն պառլամենտական մեծամասնության կազմը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ քաղաքական կշռի մասին խոսելը մեղմ ասած չափազանցություն է: Խոսք կարող է գնալ ֆինանսական կշռի մասին: Մյուս կողմից հստակ է նաև, որ նոր Ազգային ժողովն իր բնույթով չի տարբերվում նախորդ Ազգային ժողովներից: Եվ թերևս չէր էլ կարող տարբերվել, քանի որ, ինչպես ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարն էր արձանագրում ընտրության մասին եզրակացությունը հայտնելիս՝ մի գիշերում ոչինչ չի լինում: Իհարկե հայկական պետականության ընթացքը հուշում է, որ մեկ գիշերում շատ բան է լինում, և հատկապես վերջին տասնամյակում Հայաստանի հետ կապված ճակատագրական ինչ լինում է՝ լինում է մեկ գիշերում: Մեկ գիշերում հայ-թուրքական համատեղ հայտարարությունն է լինում արձանագրությունների մասին, հետո մեկ գիշերում լինում են արձանագրությունները, մեկ գիշերում Հայաստանը ԵՏՄ-ին է անդամակցում: Այնպես որ, Հայաստանում մեկ գիշերում փոփոխությունները միանգամայն հավանական են: Խնդիրը սակայն այն է, որ դրանք մեկ գիշերում կատարվում են այն ժամանակ, երբ պետք է իշխանությանը, կամ երբ իշխանությունը ստիպված է կատարել, այլապես, ասենք թե Ռուսաստանը կզայրանա և Հայաստանում կարող է իշխանափոխություն սադրել, ասենք՝ ոչիշխանական բևեռի միջոցով, եթե Հայաստանը մեկ գիշերում չանդամակցի ԵՏՄ-ին: Այնպես որ, մեկ գիշերում հնարավոր են նաև ժողովրդավարական, ընտրական ֆունդամենտալ փոփոխություններ, պարզապես կամ դա պետք է շատ անհրաժեշտ լինի իշխանությանը, կամ էլ ինչ-որ մեկը պետք է ստիպի դա իշխանությանը: Բայց հենց այդպիսի փոփոխությունն է, որ պետք չէ Հայաստանին և Հայաստանի քաղաքացուն: Պետք չէ այն ժողովրդավարությունը, որն ինչ-որ մեկը պետք է մեկ գիշերում պարտադրի իշխանությանը: Որովհետև, եթե ինչ-որ մեկը մեկ գիշերում կարող է ժողովրդավարություն պարտադրել, ապա կարող է նաև գիշերները պարտադրել իշխանությանը ամեն ինչ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am