Դանիել Իոաննիսյան. Տեղամասերում զանգվածային դեպքեր չեն նկատվել, սակայն ամեն ինչ այդքան էլ լավ չէ

Պետք է արձանագրել, որ ի տարբերություն 2013 թվականի նախագահական ընտրությունների եւ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի, այս ընտրությունների ժամանակ դիտորդների կողմից չարձանագրվեցին լցոնումներ կամ զանգվածային կրկնաքվեարկություններ (բացակայողների փոխարեն քվեարկություններ)։ Ու թեեւ ընտրողների ստորագրություններով ցուցակները միմիայն երեկ էին հրապարակվել եւ միգուցե դեռեւս գտնվեն բացակայող քաղաքացիների անունների դիմաց ստորագրություններ, սակայն տեղամասերում զանգվածային դեպքեր չեն նկատվել։ Դիտորդները չեն նկատել նաեւ որեւէ թվանկարչություն… Ընդ որում, թվանկարչություն չի դիտվել թե՛ առանձին վերցված տեղամասերում եւ թե չի դիտվել ընդհանուր առմամբ՝ հանրապետությունում (վիճակագրական վերլուծության մեթոդով)։ Սակայն ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Այդ ընտրություններին նախկինից ավելի շատ կիրառվեց թե՛ ընտրակաշառքը, եւ թե՛ վարչական լծակներով ընտրողների վրա ներազդեցությունը (հաճախ՝ ճնշումները)։ Այս գործում իրենց ներդրումը ունեցան պետական, համայնքային ու այլ մարմինները… Այդ թվում՝ կրթության ոլորտը, որտեղ SUT.am կայքը բացահայտեց, որ հետազոտության թիրախում հայտնված տնօրենների 80 տոկոսը Հանրապետական կուսակցության համար ցուցակներ է հավաքագրում եւ փոխանցում շտաբներ, թաղապետարաններ, քաղաքապետարաններ ու մարզպետարաններ։ Իսկ ընտրակաշաոքի առատությունը ապահովեցին տարածքային թեկնածուները։ Կային ընտրական տարածքներ, ուր, ըստ շրջանառվող լուրերի, տարբեր կուսակցությունների 10-ից ավելի տարբեր թեկնածուներ մրցում էին իրար հետ՝ ընտրողների կաշառելու հարցում… Դա նպաստեց նաեւ ընտրակաշառքի որոշակի թանկացմանը, քանի որ ընտրողների ձայների գնողները շատ էին, իսկ վաճառվող ընտրողների թիվը՝ սահմանափակ։ Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 95 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am