«Մարդիկ չեն ներում իրենց հույս ներշնչած եւ հուսախաբ արած քաղաքական գործիչներին». Անուշ Սեդրակյան

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք 1999 թվականից ԱԺ մուտք գործած ուժերից «Օրինաց երկիրը», որն անվանափոխվեց «Հայկական վերածնունդ»-ի, խորհրդարան մուտք չգործելով՝ դուրս մղվեց պոպուլիզմի՞ պատճառով։ Սեդրակյանի դիտարկմամբ՝ ՀՎԿ-ն, ընդդիմությունից անցնելով իշխանության ճամբար, ամբողջությամբ սպառեց իր նկատմամբ վստահության ռեսուրսը։ Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության փոշիացմանը, ապա 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց շարժումը մասնատելու ճանապարհը. «Մարդիկ չեն ներում իրենց հույս ներշնչած եւ հուսախաբ արած քաղաքական գործիչներին»։ Նույն սցենարը, Սեդրակյանի դիտարկմամբ, գործեց նաեւ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դեպքում։ «Ես ողջունում եմ, որ իրենք հանդես եկան նոր՝ խաղաղության պլատֆորմով, սակայն այն դիտարկեցին միայն իրենց տեսանկյունից։ Մարդիկ, իհարկե, հոգնել են ե՛ւ կռվից, ե՛ւ իրենց զավակներին դեպի անորոշություն ուղարկելուց։ Թվում էր, թե նրանք միանգամից պետք է տոգորվեն պացիֆիստական գաղափարներով։ Բայց այս դեպքում էլ կար մանիպուլյացիա։ Այդ պայքարը մղում է ոչ թե ՀՀ իշխանությունը, այլ դա ժողովրդի պայքարն է։ Իսկ այդ փաստը Կոնգրես-ՀԺԿ դաշինքն անտեսել էր։ Իշխանությունն էլ գուցե կուզենար ժամ առաջ ընդհատել այն եւ գնալ պարտվողական ճանապարհով, բայց այդ պայքարը համաժողովրդական օրակարգ է։ Իրենք այդքանը չհասկացան»,- կարծում է մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, Սեդրակյանը նկատում է, որ այն նոր ընդդիմության դեմքն է։ ««Ելք»-ն էլ է անում բավականաչափ պոպուլիստական հայտարարություններ, բայց դա անում է ավելի զուսպ, եւ դա գնահատվում է ընտրողի կողմից։ Բայց եթե «Ելք»-ն էլ սպառի իր նկատմամբ հանրային վստահության ռեսուրսը, ապա նույնպես կարժանանա ՕԵԿ-ի ճակատագրին»,- զգուշացնում է մեր զրուցակիցը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am