Բարոյական հստակ կողմնորոշում ունեն՝ վերցնում են գումարն ու ձայնը տալիս այն ուժին, որն իրենց կաշառել է. Վահան Արծրունի

«Ժողովուրդ»-ը կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ զրուցել է ընտրությունների արդյունքների, նրա սպասելիքների եւ երկրում տիրող մթնոլորտի մասին։ – Մի շարք կուսակցություններ հանրության ստվար զանգվածների ընտրակաշառքներ էին բաժանել, մարդկանց մի մասն էլ «երախտապարտությունից», իսկ մյուս մասը վախից դրդված ընտրել էին տվյալ թեկնածուին։ – Համենայն դեպս մեր ժողովրդի զգալի հատված ցույց տվեց, որ բարոյական հստակ կողմնորոշում ունի, այսինքն՝ վերցնում է գումարն ու ազնվորեն գնում, ձայնը տալիս է այն ուժին, որն իրեն կաշառել է։ Իսկ վախի մթնոլորտ, որպես այդպիսին, կարծում եմ՝ չկա։ Փոխարենը կա անպատժելիության մթնոլորտ։ Բանն այն է, որ տիրող իրավիճակը խրախուսվում է իշխանությունների կողմից, մարդկանց էլ թվում է, որ իրենք ճիշտ են վարվում։ Արդյունքում արձանագրվում է հանրության՝ քաղաքացիական եւ բարոյական առումով այլասերում։ Հիշենք Ամերիկայից եկած այն երգչին, որը կուսակցական հավաքի ժամանակ խոնարհվեց ղեկավարների առաջ (նկատի ունի Ձախ Հարութին, ով ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ժամանակ իջավ բեմից, մոտեցավ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ վերնախավին, խոնարհվեց, ապա նորից բեմ բարձրացավ ու շարունակեց ելույթը-հեղ.)։ Այն կողմը, որը պաշտպանում է երգչին, պնդում է, որ այդտեղ առանձնապես բան չկա, արտիստ է, խոնարհվել է։ Բայց արտիստը խոնարհվում է բեմից եւ հետո չպետք է մոռանա, որ դա համերգ չէ, այլ կուսակցական հավաք, եւ նա այդ հավաքի ժամանակ ոչ թե խոնարհվեց, այլ «կզեց»։ Դա, իհարկե, իր անձնական խնդիրն է, բայց բանն այն է, որ «կզելով»՝ նա «կզեցրեց» հազարավոր ներկաների, որոնք ընդունում են այդ ակտը եւ դրա մեջ խնդիր, նսեմացուցիչ որեւէ բան չեն տեսնում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am