ՕՐՕ-ն միայն «կասկածեց». «Հայոց աշխարհ»

ԿԸՀ-ում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ մասնավորապես նշելով. «Պահանջում ենք ԿԸՀ-ից ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ մեր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե կա՞ մատնահետքերի համընկնո՞ւմ, թե՞ ոչ: Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կա՛մ հաստատել, կա՛մ հերքել կեղծ անձնագրերով զանգվածայնորեն կրկնաքվեարկության իրականացման կասկածները»: Սկսենք նրանից, որ «Ժառանգության», տվյալ պարագայում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առկայությունը թույլ էր տալիս, որ ՕՐՕ դաշինքը ներկայացված լիներ ընտրատարածքային եւ ընտրատեղամասային բոլոր հանձնաժողովներում: Ներկայացվա՞ծ են եղել: Եվ եթե այո, ապա որպես հանձնաժողովականներ՝ ՕՐՕ-ի («Ժառանգության») ներկայացուցիչները միայն կասկածնե՞ր են արձանագրել: Փաստ կարո՞ղ են նշել: Լավ, ո՞նց է, որ գրեթե 30 հազար տեղական ու միջազգային դիտորդները «կրկնաքվեարկման» կասկածներ չունեցան, կամ գոնե այնպիսի խախտումներ չարձանագրեցին, որ նման կասկածների տեղիք տար, իսկ ահա, ՕՐՕ-ն մեկեն «կասկածեց»: Նկատենք, որ այս դաշինքը, ինչպես ընտրությունների մյուս մասնակիցները, ենթադրվում է, որ ունեցել են իրենց վստահված անձինք, թերեւս բոլոր ընտրատեղամասերում: Նրանք իրենց «կասկածներում» նշած քանի՞ կոնկրետ փաստ են արձանագրել: Առհասարակ, եթե արձանագրել են, ապա ինչո՞ւ ԿԸՀ նախագահին ներկայացրած դիմումի մեջ բացառապես կասկածների մասին են խոսում: Թող, օրինակ, նշեին, թե ահա այսքան ու այսքան տեղամասերում արձանագրել ենք այսքան ու այսքան կրկնաքվեարկության դեպք, ինչքը հիմք է տալիս, որ նման պահանջներ ներկայացնենք, եւ այլն, եւ այդպես շարունակ: Ի վերջո, դժվար չէ ենթադրել, թե ինչ նպատակադրումից են գալիս ՕՐՕ-ի կասկածները: Սկզբի համար բավարար է «բացել» ՕՐՕ դաշինքին քարոզչական աջակցություն ցուցաբերող ցանցային լրատվամիջոցներից մեկնումեկի կայքը, եւ միայն վերնագրերից կարելի է նկատել, որ ուղղակիորեն, առանց չափազանցության, մաղձ են արտաշնչում՝ «ընտրությունների թեմայով»: Արտահայտությունների մեջ ընտրություն չեն անում: Վերնագրերի շարքում անմեղներից մեկը «հաղթեց ներքին թշնամին» ձեւակերպումն է: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am