Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը. ՀՅԴ

Ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունները խորհրդարանական եւ ընտրական համակարգերի առաջին փորձությունն էին՝ քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու, նոր սկիզբ դնելու առաջադրանքով։ Մեկնելով նախընտրական շրջանի, ընտրության օրվա եւ արդյունքների վերլուծությունից՝ Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը արձանագրում է. ա. Քաղաքական համակարգի կայացման առումով գնահատելի էր դերակատար ուժերի ազատ մրցակցությունը եւ հիմնականում քաղաքակիրթ ընտրապայքարը։ բ. Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը, ինչը մի կողմից քաղաքացիական ակտիվության գնահատելի դրսեւորում էր, մյուս կողմից՝ ֆինանսական ու վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երեւույթի հետեւանք։ գ. Փաստ է, որ սոցիալական դժվար կացության մեջ հայտնված հասարակության զգալի մասը, որը չունի անհրաժեշտ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, դեռեւս ի վիճակի չէ ազատ ու գիտակցված ընտրություն կատարել։ Հանրության քաղաքական, հոգեւոր-մշակութային արժեհամակարգի արմատական փոփոխությունը կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ազգային-պետական ընտրախավի լրջագույն մարտահրավերն է։ դ. Տեղի է ունեցել քաղաքական դաշտի որոշակի բյուրեղացում. բացահայտ ամբոխավարական եւ պարտվողական գաղափարները չընդունվեցին մեր հանրության կողմից։ ե. Գնահատելի է, որ իրենց մասնագիտական պարտականությունները եւ քաղաքացիական պարտքը կատարեցին լրատվամիջոցներն ու իրապես անկախ դիտորդական կազմակերպությունները։ զ. Նոր Ազգային ժողովում Հ.Յ. Դաշնակցության դերակատարության ձեւաչափը թողնելով առաջիկա օրերի քննարկումներին՝ մենք շնորհակալություն ենք հայտնում գիտակից քվեարկություն կատարած յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաեւ մեր շուրջ համախմբված ընտրապայքարի բոլոր մասնակիցներին։ է. Այս ընտրություններում Հ.Յ. Դաշնակցության արձանագրած նկատելի առաջընթացը պարտավորեցնող է։ Մենք շարունակելու ենք հետեւողականորեն իրագործել մեր գաղափարներն ու ծրագրերը՝ հավատարիմ ՀՀ քաղաքացիներին տրված՝ նոր սկիզբ դնելու, ազատ, արդար, խաղաղ, բարեկեցիկ Հայաստան ունենալու խոստմանը։ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ 05 ապրիլի 2017թ.

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am