Հիշենք և հարգենք. ինչ ունենք քառօրյա պատերազմից մեկ տարի անց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը դադարեց ապրիլյան քառօրյա պատերազմը, եւ հայկական ու ադրբեջանական կողմերը Մոսկվայում կրկին զինադադարի մասին փաստաթուղթ ստորագրեցին: Քառօրյա պատերազմը չավարտվեց կողմերից որեւէ մեկի հաղթանակով կամ պարտությամբ. երկու կողմն էլ տվեց զոհեր, վիրավորներ: Երկուսն էլ այս պատերազմից դուրս եկան տուժված, բայց եւ յուրաքանչյուրն իր կարծիքով հաղթանակած: Հատկապես հայկական կողմը, որն ապացուցեց՝ կարող է դիմագրավել հակառակորդի հարձակումներին անգամ, երբ կիրառվում է ամենավերջին զինտեխնիկան: Թեեւ կորցրինք, Սերժ Սարգսյանի ձեւակերպմամբ, 800 հա «ամայի տարածք»: Ապրիլյան այս պատերազմը մեկ տարի առաջ ամբողջությամբ ի ցույց դրեց մեր զինված ուժերի բոլոր բացերը: Եւ այսօր՝ մեկ տարի անց, կարելի է արձանագրել, որ շտկվել է միայն առաջնագծում տիրող իրավիճակը: Առաջնագիծը զինված է նորագույն տեխնիկաներով, գիշերային դիտարկման համար անհրաժեշտ սարքերով, եւ հակառակորդի ցանկացած տեղաշարժ կարելի է նկատել ու կանխել: Բայց, ցավոք, այս մեկ տարվա ընթացքում իշխանություններն այլ դասեր չքաղեցին. չդարձան ավելի ժողովրդավար, ընտրությունները թեեւ տեղամասերում չեն կեղծվում, բայց կեղծվում են այլկերպ. ընտրակաշառքով են ձայներ գնում՝ միաժամանակ գործադրելով ճնշումներ, վարչական ռեսուրս եւ մարդկանց քվեարկության վերահսկում, իսկ տնտեսության մասին ավելորդ է խոսել. նախորդ տարին փակեցինք ընդամենը կես տոկոս աճով»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am