Զարգացման համար Հայաստանը պետք է որեւէ փոխզիջման գնա. ԱՄՆ վերլուծաբան (տեսանյութ)

«Ամերիկայի Ձայն» Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարող է վերականգնվել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը: Նրա խոսքով, Վաշինգտոնում անցած Վրաստանի արտգործնախարարի հանդիպումները վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ լիովին վերականգնվել է: Նույնը կարող է վերաբերել տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Հայաստանին. «1990-ականներին ԱՄՆ-ում Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար, որն այնուհետեւ սկսեց նվազել»: Դեսպան Հերբսթի խոսքով, Հայաստանը, որը Խորհրդային Միության առաջատարների շարքում էր գտնվում, ունի իրականում զարգացման մեծ ներուժ. «Խորհրդային Միության օրերին Հայաստանն ամենաստեղծագործ, տնտեսապես ամենազարգացած երկրներից մեկն էր: Այնտեղ կար, եթե ոչ ժողովրդավարություն, ապա՝ գոնե ազատ կյանք, որքանով դա հնարավոր էր խորհրդային պայմաններում»: Հայաստանի հետագա զարգացման հեռանկարները կախված են ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներից, համոզված է վերլուծաբանը. «Հայաստանը պետք է գիտակցված ընտրություն կատարի: Ապագա զարգացման համար պետք է որեւէ փոխզիջման գալ Ադրբեջանի հետ»: Նույն ուղերձը Ջոն Հերբսթի խոսքով, կարելի է հասցեագրել ադրբեջանական կողմին. «Բաքվում կան շրջանակներ, որոնք նույնպես հետաքրքրված չեն լուրջ փոխզիջման մեջ»: Մեկ այլ վերլուծաբան, Ռուսաստանի եւ Եվրասիայի անվանի մասնագետ Ֆրեդերիք Սթարը, ով մեծապես տպավորված էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ հանդիպումից, նշեց, որ հիմնական հեռանկարային խնդիրը Հայաստանի մասնակցությունն է Արեւելքն Արեւմուտքի հետ կապող գլոբալ հաղորդակցման մայրուղիներում. «Այսօր աշխարհում տեղի են ունենում կարեւոր, լուրջ, արմատական փոփոխություններ եւ դրանցից մեկն անցնում է հենց Կովկասի միջով»: Եթե այսօր խոսքը գնում է Եվրոպան Չինաստանին կապելու մասին, ապա մեկ-երկու տասնամյակ անց ասպարեզ դուրս կգա նաեւ Հնդկաստանը. «Ինչպե՞ս կարող է Հայաստանը միանալ Արեւելք-Արեւմուտք միջանցքին եւ կարեւոր դեր խաղալ դրա աշխատանքում»: Սթարի խոսքով, գլոբալ ծրագրերին Հարավային Կովկասի բոլոր երկրների ներգրավումն այն գաղտնի հաղթաթուղթն է, որը միգուցե օգնի նաեւ խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am