Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն` ի հիշատակ Պետերբուրգում ահաբեկչության զոհերի
Էյֆելյան աշտարակի լույսերն այսօր կեսգիշերին կանջատվեն` ի հիշատակ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Local»-ին: «Այսօր կեսգիշերին Փարիզում կհանգչեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու համար»,- գրել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն թվիթթերյան իր էջում:
