ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր պաշտոնանկության մասին լուրերին և հայտարարեց,որ ինքը շարունակում է և շարունակելու է պաշտոնավարել ,քանի դեռ չի եղել նախագահի հրամանագիրը՝իրեն պաշտոնից ազատելու մասին:
Լրագրողների այն հարցին,թե ինչպես է նայում այն հանգամանքին,որ իրեն փոխարինելու է դաշնակցական նախարարը,Աշոտյանը պատասխանեց.<<Դաշնակցության բերած,դաշնակցության տարած>>,նկատի ունենալով այն հանգաման,որ իրեն՝կրթության և գիտության նախարար նշանակելուց առաջ պաշտոնը զբաղեցնում էր դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը,ով հրաժարական տվեց ՀՅԴ-ի՝կոալիցիայից դուրս գալուց հետո:
Նախարարը նշեց, թե կարծում է, որ միշտ պետք է պատրաստ լինել քաղաքական գործընթացների շրջանակներում նոր էջ բացելուն: «Ես այդ էջը իմ թիմով, աշխատանքով այս յոթ տարիների ընթացքում բավականին խիտ եմ գրել և այդ էջը բավականին ծանր է իր աշխատանքային ծավալի իմաստով, սակայն թերթել հարկավոր էր և ես քաղաքական գործընթացների շրջանակներում ես այդ էջը թերթել եմ հոգեբանորեն, իրավաբանորեն՝ ոչ, որովհետև դեռ նախարար եմ»,- ասաց նա և նշեց , որ աշխատում են մինչ այն պահը, երբ 2009 թվականին նախագահի նշանակած նախարարը 2016 թվականին նախագահի հրամանագրով կազատվի աշխատանքից:
«Որևէ անձնական, քաղաքական կամ մասնագիտական ճգնաժամ հոգուս մեջ չկա, ճիշտ հակառակը կարծում եմ, որ ամենապատեհ ու ամենալավ պահն էր պատրաստ լինել դուրս գալ կոմֆորտի զոնայից»,-ասաց նա:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը