Նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու ժամկետներն ու կառավարության ձևավորման կարգը

Հայաստանի նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու հստակ ժամկետները պարզ կդառնան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդարանի ձևավորման մասին վերջնական որոշումից հետո: Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հրավիրվում է ձևավորումից հետո երրորդ հինգշաբթի օրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: «Երբ Կենտրոնական ընտր ական հանձնաժողովը կկայացնի որոշում, երբ կձևավորվի նոր խորհրդարանը, դրանից հետո պետք է հաշվել, թե որ օրն է լինում երրորդ հինգշաբթին, եթե, իհարկե, ընտրությունների արդյունքներն այդ ընթացքում չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում»,- նշեց Թովմասյանը: Քանի որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների վերջանական հրապարակումը պետք է իրականացնի ապրիլի 9-ին, դրան հաջորդող երրորդ հինգշաբթին ապրիլի 27-ն է, երբ ակնկալվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ Նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում այն անձին, ով վայելում է պատգամավորների մեծամասնության աջակցությունը: «Այս հարաբերությունները դեռևս կարգավորվում են 2005թ. Սահմանադրությամբ: Այդ նորմերը շարունակում են պահպանվել»,- ասաց Հրայր Թովմասյանը: Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Այսինքն, վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահը նշանակելու է նախարարների: Դրանից հետո 20 օրվա ընթացքում նոր ձևավորված կառավարությունը  պետք է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնի իր ծրագիրը: «Սրանք առավելագույն ժամկետներն են: Հնարավոր են ավելի կարճ ժամկետներ: Օրինակ, եթե Ազգային ժողովի առաջին նիստի հաջորդ օրը նշանակվի հանրապետության վարչապետը, պետք է մնացած գործընթացները հաշվել այդ օրվանից: Շատ հնարավոր է, որ կառավարության կազմը երեք օրվա ընթացքու մ ձևավորվի, ծրագիրը 5 օրվա ընթացքում ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը և այլն: Այսինքն, շատ արագ հնարավոր է այդ ամբողջը կազմակերպել, իսկ իմ նշած ժամկետներն առավելագույնն են»,- մանրամասնեց Հրայր Թովմասյանը: Նա նաև հստակեցրեց, որ նոր խորհրդարանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 58 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը կունենա 31 պատգամավոր, «Ելք» դաշինքը` 9 պատգամավոր, ՀՅԴ-ն` 7 պատգամավոր:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am