Պուտինն արգելել է Ուկրաինա գումար փոխանցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է Ուկրաինա դրամական փոխանցումներ իրականացնել: Համապատասխան օրենքը նա ստորագրել է այսօր, որով արգելվում է Ռուսաստանի տարածքից դեպի Ուկրաինա դրամական փոխանցումներ իրականացնել օտարերկրյա փոխանցումային համակարգերի միջոցով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Նոր օրենքի համաձայն Ուկրաինա դրամական փոխանցումներ հնարավոր է իրականացնել միայն ռուսական փոխանցումային համակարգերի միջոցով:
