Պուտինին զեկուցվել է Ուդմուրտիայի նախագահի ձերբակալության մասին
Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, Ուդմուրտիայի նախագահի ձերբակալության լուրը արդեն իսկ զեկուցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Ալեքսանդր Սոլովյովի ձերբակալության լուրն արդեն զեկուցվել է Պուտինին»,- ասել է Պեսկովը: Ինչպես գործակալությունն է նշել՝ Պեսկովն ասել է, որ առաջադրված մեղադրանքի մասով հարցերին պատասխանելու իրավասությունը քննչական մարմիններինն է: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է Ուդմուրտիայի նախագահ Ալեքսանդր Սոլովյովը:
