Բեքչյան-Աթեշյան հանդիպման ընթացքում ինչե՞ր են տեղի ունեցել

Աղբյուրը՝ «Ակօս» Երեկ Պոլսո հայոց պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են տեղապահ Գարեգին Բեքչյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հիմնադրամների խորհրդի անդամ, Փոքրամասնական հիմնադրամների ներկայացուցիչ Թորոս Ալջանը, Սուրբ Փրկիչ հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, վերջում հանդիպմանը նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է միացել։ Հանդիպումից հետո տեղապահ Բեքչյանը, եպիսկոպոս Մաշալյանն ու Թորոս Ալջանը զրուցել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Բեքչյանը հայտարարության մեջ նշել է․

«Առաջին քննարկմանն Արամ սրբազանը չի մասնակցել, երկրորդ քննարկմանը նաև Սահակ սրբազանն է միացել։

Պատրիարքական ընտրությունների ամբողջ գործընթացի մասին խոսել ենք։ Պետրոս Շիրինօղլուն կառավարության դիրքորոշումն է ներկայացրել, իսկ ես Արամ սրբազանին հարցրել եմ՝ գործընթացն ինչպե՞ս է ընթանալու, հարցրել եմ` որո՞նք են մեր գործունեության սահմաններն ու լիազորությունները։ «Առայժմ ոչ մի լիազորություն չունես, քեզ որպես տեղապահ ենք ճանաչում։ Ընտրական գործընթացը սկսելուց հետո պարտականություններդ կսկսես կատարել»,- պատասխանն է տվել»։

«Աթեշյանը երկու անգամ լքել է ժողովը»

«Երկու անգամ ժողովը թողել հեռացել է։ Այդպես չպետք է աներ, զայրանալը լավ չէ, այս հարցերում զայրանալու իրավունք չունենք։ Իմ և Սահակ սրբազանի նկատմամբ հարգալից էր, սակայն ժողովը թողնել դուրս գալը դուրս չեկավ։

Ժողովի առաջին մասին չի մասնակցել։ Պետրոս Շիրինօղլուի հետ գրեթե 45 րոպե սպասելուց հետո Շիրինօղլուն գնացել է՝ Աթեշյանին համոզելու։

Երկու օր սպասելու ենք Արամ սրբազանի նամակին։ Իրեն խնդրել եմ ժողովում քննարկվածները գրության վերածել։ Նա էլ նշել է, որ նույն գրությունը նաև Վեհափառին է ուղարկելու»,- նշել է Բեքչյանը։

Ալջան․ «Բոլորը կարգավորման իրենց առաջարկներն են ներկայացրել»

Հանդիպումից հետո Թորոս Ալջանը նշել է․

«Գործընթացի շատ ընդհանրական քննարկում է տեղի ունեցել։ Բոլորն այս իրավիճակից դուրս գալու առաջարկներով են հանդես եկել։ Մեր նպատակն է այսուհետ լուծում առաջարկել։ Ե՛վ սրբազանները, և՛ Պետրոս Շիրինօղլուն հանդես են եկել իրենց առաջարկներով։ Վերջիվերջո՝ տեղապահ և գլխավոր փոխանորդ կա, գործընթացը նրանց խորհրդակցությամբ ենք քննարկել»։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am