Սամվել Ալեքսանյանը միայնակ նույնքան ձայն հավաքեց, որքան այդ երկու ուժերը միասին

Եվ այսպես, խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Բացահայտ առավելությամբ հաղթեց Ավետիք Իսահակյանը։ Մեծ բանաստեղծի պատկերով թղթադրամի օգտին քվեարկեց ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 80 տոկոսը։ Թե կոնկրետ որ քաղաքական ուժերի միջեւ բաշխվեցին այդ տոկոսները՝ էական չէ։ Կարեւորն այն է, որ մեր հասարակարգն այսուհետ դրված է շատ ամուր հիմքերի վրա։ Խորհրդային հասարակարգն, օրինակ, հիմնված էր բանվոր դասակարգի եւ գյուղացիության անխախտ դաշինքի վրա, իսկ մեր հասարակարգն ապրիլի 2-ից հետո հիմնված է կաշառք տվողների եւ կաշառք վերցնողների նույնքան անխախտ դաշինքի վրա։ Հիմա սոցկայքերում աղմուկ բարձրացնել, հայհոյել, «նախշել» սեփական ժողովրդի բարոյական նկարագիրը, սպառնալ արտագաղթով եւ այլն՝ սրանք անիմաստ էմոցիաներ են։ Քաղաքական կյանքը Հայաստանում կարելի է ավարտված համարել։ Որովհետեւ եթե ամեն ինչ որոշվում է «քյաշ» փողով, բնականաբար՝ իշխող ուժը միշտ կհաղթի։ Այն պարզ պատճառով, որ իշխանությունների՝ փող «աշխատելու» հնարավորությունները միշտ ամենամեծն են։ Իսկ սա վաղ թե ուշ կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի, որովհետեւ եթե քաղաքական պայքար չկա՝ ինչ-որ բան փոխելու այլ ելք պարզապես չի մնում։ Իսկ ապրիլի 2-ի ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության 80 տոկոսին քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում։ Միայն մի օրինակ բերենք։ Ե՛վ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, ե՛ւ «Ազատ դեմոկրատները» հանդես եկան հստակ քաղաքական դիրքորոշմամբ։ Եվ ի՞նչ։ Սամվել Ալեքսանյանը միայնակ նույնքան ձայն հավաքեց, որքան այդ երկու ուժերը միասին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am