ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ դիտորդների թվում ընդգրկված են նաև ադրբեջանամետ մի քանի գործիչներ

Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ իտալական ամենահեղինակավոր հետաքննող լրատվամիջոցներից մեկը՝ «Rai»-ն, հաղորդում հրապարակեց միջազգային խորհրդարանական հարթակներում Ադրբեջանի կողմից իրականացվող խավիարային դիվանագիտության և, մասնավորապես, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ադրբեջանամետ գործունեության ու մեծ չափերի հասնող կաշառակերության վերաբերյալ։ Վերջինս մեղադրվում է 2012-2013թթ. ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ, և դրա համար 2016 թվականի փետրվարին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Միլանի Ոստիկանության ու Դատախազության կողմից։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել նաև ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ պատգամավորներ, որոնց թվում ընդգրկված են նաև ադրբեջանամետ մի քանի գործիչներ, ովքեր «RAI» հեռուստաընկերության հետաքննությունների պոտենցիալ օբյեկտ կարող են հանդիսանալ։ Թիերի Մարիանի, Միշել Վուազին, Դիվինա Սերխիո, Շտեֆան Շենախ. ահա այն անձինք, ովքեր Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող գործիչների համբավ ունեն և դիտարկել են հայաստանյան ընտրությունները։ Ի՞նչ կարծիք պետք է հայտնեն այս մարդիկ մեր ընտրությունների վերաբերյալ, ովքեր ամենադրական մակդիրներով են բնութագրել Ադրբեջանի՝ միջազգային ոչ մի չափորոշիչի չհամապատասխանող ընտրությունները՝ դրանք համարելով «թափանցիկ, արդար և ժողովրդավարական»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am